Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է»

«Քիմ Քարդաշյանն իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում է»
08.10.2019 | 12:42

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հուզմունքով է իր երկրպագուների հետ կիսվում Հայաստան այցի մանրամասներով՝ Երևանում վայրէջք կատարելու պահից սկսած, գրում է Daily Mail-ը: Երկուշաբթի կեսօրին իրապատում շոուի ամերիկահայ աստղն Instagram-ի «սթորի» հատվածում երկրպագուներին ներկայացրել էր չորս ամսական որդու՝ Փսալմի մասնակցությամբ կադրեր՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մկրտվելուց առաջ:

Երեխաները կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ: Քիմի ավագ երեխաները՝ վեցամյա դուստր Նորթը և երեքամյա որդին՝ Սեյնթը, եկեղեցի տանող ճանապարհին քայլել են իրենց մոր կողքով: Մկրտվել են Քիմի երեք երեխաները: Արարողությանը մասնակցել է նաև Քիմի քույրը՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանը, որ նույնպես Հայաստան է ժամանել իր երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի և չորսամյա Ռեյնի հետ:


2015-ի ապրիլին դիմահարդարման մագնատը և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, իրենց ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում: Մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է: Հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ